fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ում քննարկվում է հայկական երկաթուղու կառավարումից հրաժարվելու հարցը

«Ռուսաստանյան երկաթուղիները» դիտարկում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ժամկետից շուտ դիտարկելու հնարավորությունը։ Պատճառը «Ռուսաստանյան երկաթուղու» հայկական «դստեր»՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ քրգործն է։ Այս մասին հայտնում է RTVI-ը։

ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը լրջորեն քննարկվում է։

«Հայաստանն իրավիճակ է ստեղծել, որում ՀԿԵ-ն չի կարող նորմալ գործել, վերցված են 10 տարվա փաստաթղթերը, անբովանդակ մեղադրանքներ են արված, որևէ երաշխիքներ տված չեն։ Մեր փաստարկները մերժվում են», – ասել է նա։

Երկաթուղու շարժակազմը՝ գնացքները, ավելի քան 2000 վագոն, էլեկտրագնացքները, լոկոմոտիվները և այլն, ռուսական կողմի սեփականությունն են։ Հայաստանը, առնվազն, համադրելի քանակության շարժակազմ չունի։

Կոնցեսիոն պայմանագիրը ՀՀ կառավարության ու ուսաստանյան երկաթուղիների միջև կնքվել էր 2008 թվականին 30 տարով՝ 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։

2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ