fbpx
Խորհրդարան
16:40 16/01/2020

ՌԴ-ում տեղի ունեցողը առնչվում է միայն այդ երկրի ներքին քաղաքական գործընթացներին․ Մակունց

Իմ կարծիքով պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ․ Մակունց

Ընթացիկ քննարկում է և մենք կարևորում ենք կառավարություն-ԱԺ կապը այս առումով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար հանդիպում են կառավարության անդամների հետ և քննարկում այն հարցերը, որոնք այդ պահին կարող են լինել օրակարգային:

«Հետո պարբերաբար կուտակվում են առանձին թեմաներ, օրինակ, քաղաքացիների հետ շփման արդյունքում կամ ինչ-որ քաղաքական զարգացումների արդյունքում: Հետո լինում է հարցուպատասխան: Ֆորմատը, սովորաբար, այդպիսին է: Թե ինչի մասին կխոսի այսօր նախարարը, ինչ մտքեր ու զարգացումների վերաբերյալ կլինի խոսքը, դա կտեսնենք: Այսինքն ինչ-որ հատուկ բան տեղի չի ունեցել»,-ասաց Մակունցը։

Նա հավելեց, որ հանդիպումից հետո ինքը կկարողանա ավելի հստակի նշել, թե ինչի մասին է խոսվել:

Հարցին, թե ՌԴ կառավարության հրաժարականն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունի:

«Անկախ նրանից, թե որ երկրում ինչ իշխանություն կփոխվի կամ ինչ ներքաղաքական զարգացումներ կլինեն, դրանք բոլորովին մեկը մյուսի հետ կապ չունեն: Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները միայն առնչվում են այդ երկրի ներքին քաղաքական գործընթացներին»,-ասաց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ