fbpx
Խորհրդարան

12:40 11/9/2019

ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը կարգելվի․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն նոր նախագիծ ընդունեց, որով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նածագծին կողմ քվեարկեց 115 պատգամավոր։

Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական վարորդական վկայականներով տաքսի վարելը կամ այլ գործունեություն ծավալելը։

Նոր նախագծի համաձայն՝ օտարերկրացիները ՀՀ-ում մեքենա վարելու համար պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Ոստիկանության պետի տեղակալը նախագիծը ներակայցնելիս նշեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական վկայականներ են տալիս։ Խնդիրը, ըստ Քոչարյանի, մյուս պետությունների տված վարորդական վկայականների մեջ է։

Վերեվ