ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը ժամանել է Հայաստան

Միացեք մեզ՝
image-3-1

Մարտի 10-13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

Ամենաթարմ