Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Սինգապուրում անցկացվող Shangri-La անվտանգության համաժողովում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառները։
Ուոլասը որպես Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման պատճառ նշել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Նա մեղադրել է Մոսկվային նրանում, որ նա ստիպել է Արևմուտքին «վերանայել եվրատլանտյան անվտանգության ճարտարապետությունը և էլ ավելի շատ երկրների դրդել է ապահովելու հավաքական անվտանգությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո»:
Միևնույն ժամանակ, «Կառուցում ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան կայուն և հավասարակշռված տարածաշրջան» լիագումար նիստում իր ելույթի ժամանակ բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի ներկայիս համակարգը ձևավորվել է Մոսկվայի մասնակցությամբ։
«Համակարգը, որը ներառում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, այն համակարգն է, որը մենք, այդ թվում՝ Ռուսաստանի հետ միասին, ստեղծել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Սա այն համակարգն է, որի համար մենք բոլորս միասին պայքարել ենք»,- եզրափակել է Ուոլեսը: