fbpx
Աշխարհ

ՌԴ-ն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել միջուկային գործարքով Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ: Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել, սակայն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին:

«Մենք առաջվա նման «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» կողմնակից ենք: Ուզում եմ հիշեցնել, որ հենց ռուսական կողմը և ՌԴ նախագահ Պուտինը զգուշացնում էին այն բացասական հետևանքների մասին, որոնք անխուսափելիորեն վրա կհասնեն, եթե ՀԳՀԾ-ի մասնակից երկրներից որևէ մեկը որոշի դադարեցնել իր պարտավորությունների կատարումը և դուրս գա համաձայնագրից: Մենք հիմա ցավով ականատես ենք լինում այդ հետևանքներին»,- հայտնել է ՌԴ մամուլի քարտուղարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ