fbpx
Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը տեղեկատվություն է հայտնել զինվորական ծառայության զորակոչի ենթակա և ՌԴ-ում գտնվող քաղաքացիների անելիքների մասին:

«ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների ուշադրությանը

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ armlist2020@inbox.ru։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը»,- գրել է դեսպանությունը:

https://www.facebook.com/armembrus/posts/1095662757485527?__xts__[0]=68.ARDGg4QnM96zNxUMUYW_D5NUUYLN24EZntrSc_QGGb2LLd2E6_GRWKPKG-qdF3dyb2SKV1Ix4akRbI5SlKRSSI83r23b-TIKSkR4VI2KTMLmxwMAgDDHlyqe850OZMGMvD7NjFcOHXe1IhYPuIDfgEEafCKdaIFDcqVOq9kK_W8eBnCbwQ-Rax_lB4cwqtLQiZ8H6Z3urkuEJhrjDaWHGtGTJfbZ6vuNtqjKC07pLyc3IqdiKy0kPB1il82KOkOKJLOjYZsrteL97VF7R4KBZiKjj5gZxwR3K3UEtq_SKuq1pf88z9A1Nf8629jNnZiA2TIPEbJ9q-07dwFUL6XEww&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ