Սպորտ
05:00 24/04/2020

Ռեալը և Բավարիան հետաքրքրված են Վերների ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։

Ավելի վաղ Վերների ծառայություններով սկսել էին հետաքրքրվել նաև «Բավարիան», «Լիվերպուլը» և «Չելսին»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Վերների պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023թ․ հունիս։

Նշենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ Goal.com․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ