«Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են խաղերի ժամանակ վնասվածքներ ստանալ: Վերջին 1.5 ամսվա ընթացքում վնասվածք են ստացել Արքայական ակումբի 9 ֆուտբոլիստներ:
Նշենք, որ այս ցուցանիշով ակուբը առաջինն է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում (36 վնասվածք): Երկրորդ տեղում է «Վիլյառեալը» (25 վնասվածք), իսկ կատալոնական «Բարսելոնան» 6-րդն է (18 վնասվածք):
«Ռեալում» ամենաշատ վնասվածք ստացող խաղացողներն են Էդեն Ազարն ու Դանիել Կարվախալը:
Այս մասին տեղեկանում ենք AS-ից: