«Ռեալը» այս ամառ ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել:
Նշվում է, որ ակումբը չի կարող ձեռք բերել Կիլիան Մբապեին և Էրլինգ Հոլանդին քանի որ ունի ֆինանսական խնդիրներ։ Ուստի «սերուցքայինները» դիտարկում են հարձակման գիծը ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ:
«Ռեալը» նպատակ ունի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Միլանյան ակումբը կարող է մոտ 90 միլիոն եվրո պահանջել իրենց ֆուտբոլիստի համար, բայց «Ռեալն» ակնկալում է, որ նա կկարողանա բանակցել տրանսֆերի շուրջ 70 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մասին տեղեկանում ենք Fichajes-ից։
