fbpx
Սպորտ

Ռեալը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մոդրիչի հետ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լուկա Մոդրիչի հետ, ով մեկ շաբաթից կդառնա 37 տարեկան։

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբը ուրախ կլիներ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել ևս մեկ մրցաշրջանով։

Մոդրիչի դիրքորոշումն այս հարցում դեռ անհայտ է։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա մրցաշրջանը «Ռեալի» համար։ Լուկայի որոշման վրա կազդեն նրա խաղի մակարդակը, թիմի արդյունքները, ինչպես նաև վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը։

Խորվաթի պայմանագիրը մադրիդցիների հետ ուժի մեջ էր մինչև այս ամառ, սակայն հունիսի սկզբին պայմանագիրը երկարաձգվեց ևս մեկ մրցաշրջանով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ