fbpx
Սպորտ

Ռեալը մտադիր է մեծ գումար վճարել Մբապեին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» ուշադրությամբ հետևում է իրադարձություններին, որ տեղի են ունենում Կիլիան Մբապեի և «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի միջև։

«Արքայական» ակումբը պատրաստվում է 250 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Կիլիան Մբապեին գնելու համար։ Այս մասին հաղորդում է Sportsmole.co.uk-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 2020-ի ամռանը ցանկանում է գնել ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն և Թոմաս Տուխելը տարաձայնություններ ունեն։

Ավելի վաղ Կիլիան Մբապեն Instagram-ում հավանել էր «Ռեալ»-ի մի քանի ֆուտբոլիստների հրապարակումներ, որոնք կապված են եղել Մադրիդի «Աթլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ