fbpx
Սպորտ
14:20 27/02/2020

Ռեալի դեմ հաղթանակով Գվարդիոլան նոր ռեկորդ է սահմանել

Երեկ՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև: Հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց հյուրերի 1։2 հաշվով հաղթանակով:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ երկրորդ մարզիչը, որը Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումներում երկու անգամ հաղթանակ է տարել «Ռեալ»-ի դեմ:

Ավելի վաղ նման հաջողության էր հասել Օտմար Հիտցֆելդը: Սակայն իսպանացին միակն է, որը երկու տարբեր թիմերի հետ հաղթել է «Ռեալ»-ին «Սանտյագո Բեռնաբեուում»:

Նա նաև ընդհանրապես 10-րդ հաղթանակը տարավ մադրիդյան ակումբի նկատմամբ, և դա 21-րդ դարում լավագույն ցուցանիշն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ