fbpx
Սպորտ

Ռեալի և ՊՍԺ-ի նախկին հարձակվողը պատրաստ է Ասիա տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը պատրաստ է «Ջոհոր Դարուլ Թակզիմ» տեղափոխվելուն։

Marca-ի հաղորդմամբ՝ Մալայզիան ներկայացնող ակումբն առաջարկով դիմել է 31-ամյա իսպանացուն։ Վերջինս ընդունել է ասիական թիմի առաջարկը, քանի որ հունվարից մնացել էր առանց ակումբային գրանցման։

Սա կլինի Խեսեի տասներորդ թիմը «Ռեալից», ՊՍԺ-ից, «Լաս Պալմասից», «Սթոք Սիթիից», «Բետիսից», «Սպորտինգից», «Անկարագյուջուից», «Սամպդորիայից» և «Կորիտիբայից» հետո։

Ըստ աղբյուրի՝ «Ջոհոր Դարուլը» ցանկանում էր պայմանագիր կնքել համաշխարհային անուն ունեցող ֆուտբոլիստի հետ։ Մինչ Խեսեին դիմելը, ակումբը բանակցել է Ռադամել Ֆալկաոյի հետ, սակայն կոլումբացին ընտրել է «Միլյոնարիոսը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ