fbpx
Սպորտ

Ռեալի ֆուտբոլիստները տուգանվել են մի շարք օրինախախտումների համար. Deportes Cuatro

Իսպանական հեռուստալիք ՝Deportes Cuatro-ն, բացահայտել է այն բոլոր տուգանքների մանրամասները, որոնք  Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողները ստացել են մի շարք օրինախախտումների համար, ինչպիսիք են՝ ուշանալը, ավելորդ քաշը և այլն։

Տուգանքների չափը սկսում է 250 եվրոյից եթե ֆուտբոլիստները մարզումից ուշանում են 45 րոպե, դրանից հինգ րոպե անց թիվ աճում է հասնելով ՝ 500-ի, ևս 15 րոպե ուշանալու դեպքում տուգանքի չափը դառնում է 1000 եվրո։ Եթե ​​խաղացողը ընդհանրապես բաց է թողնում մարզումը, ապա նա պետք է վճարի 3000 եվրո:

Ֆուտբոլիստները տուգանվում են նաև աշխատանքի ժամանակ հեռախոս օգտագործելու համար։ Օրինակ՝ բջջային հեռախոսով հանդերձարանում կամ թիմային ավտոբուսում զբաղվելու համար տուգանքը կկազմի 500-ից 1000 եվրո:

Եթե խաղացողները ավելորդ քաշ են հավաքում են, նույնպես տուգանվում են 250 եվրոյով։

Միևնույն ժամանակ խաղացողները պետք է ակումբից թույլտվություն ստանան ՝ հարցազրույցներ տալու և հրապարակային իրադարձություններին մասնակցելու համար: Եթե արձակուրդային օրվա ընթացքում ուղևորվեն Մադրիդի սահմաններից դուրս առանց նախնական հաստատում ստանալու, ապա ակումբին պարտավոր է վճարել 250-ից մինչև 1000 եվրո:

Cuatro-ն նշում է նաև, որ ֆուտբոլիստները մամուլի ասուլիսների ժամանակ պետք է կրեն պաշտոնական ակումբային հանդերձանք, մինչդեռ նրանք, ովքեր ընդգրկված չեն հանդիպումների հիմնական կազմում, պետք է խաղից առաջ լինեն հանդերձարանում և գոնե 80-րդ րոպեին մնան մարզադաշտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ