fbpx
Սպորտ
00:00 16/03/2020

Ռեալի ֆուտբոլիստները և բասկետբոլիստները կոչ են անում մարդկանց մնալ տանը(ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ռեալը» ֆուտբոլային ակումբը մարդկանց կոչ է անում մնալ տանը: Այս մասին «Ռեալը» տեսաուղերձ է պատրաստել, որտեղ ֆուտբոլիսներից Ռամոսը, Մարսելոն, Կարիմ Բենզեման, Ռաֆայել Վարանը, ինչպես նաև բասկետբոլային թիմի խաղացողներ Ֆելիպա Ռեյեսն ու Սերխիո Լյուլը մարդկանց հորդորել են տանը մնալ՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

«Ինչպես ասել է մեր սիրելի Ալֆրեդո Դի Ստեֆանոն, «Ոչ մի խաղացող այնքան լավը չէ, որքան լավ համակարգված թիմը»: Հիմա մենք պետք է համախմբենք: Սա շատ պարզ է. պետք է մնալ տանը: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի համար: Ես մնում եմ տանը»,- ասել է Ռամոսը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ