fbpx
Սպորտ

Ռեալի հարձակվողը կարող է ազատազրկվել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին ազատազրկում է սպառնում՝ կարանտինային կանոնները խախտելու համար։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Սերբ հարձակվողը հայրենիք վերադառնալուց հետո պետք է մնար 28-օրյա ինքնամեկուսացման մեջ, բայց վերադարձից օրեր անց նրան նկատել են Բելգրադի փողոցներում։

Ըստ աղբյուրի՝ Յովիչն ասել է, թե տեղյակ չի եղել սահմանափակումներից։

Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն 30 հազար եվրո տուգանք է վճարել, բայց կարող է բանտարկվել 6 ամսով։ 22-ամյա Յովիչին մեղադրանք է առաջադրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ