fbpx
Սպորտ
14:21 20/03/2020

Ռեալի հարձակվողը ներողություն է խնդրել Մադրիդը լքելու համար

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խախտել է կարանտինի կանոնները և լքել է Մադրիդը, իսկ ավելի ուշ ֆուտբոլիստը ներողություն է խնդրել կարանտինի կանոնները խախտելու համար:

«Ցանկանում եմ ներեղություն խնդրել այն մարդկանցից, ովքեր կարող էին տուժել իմ այս արարքից»,-հայտնել է ֆուտբոլիստը և հավելել, որ իր թեստի արդյունքները բացասական են եղել, արդյունքում նա որոշել է մեկնել Սերբիա` իր ընտանիքի մոտ:

«Ցավում եմ, որ որոշ մարդիկ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները և ինձ չեն բացատրել, թե ինչ պետք է անել ինքնամեկուսացման ընթացքում:

Իսպանիայում կարելի է գնալ խանութ կամ դեղադուն, ինչը չի նկատվում Սերբիայում: Հույս ունեմ ՝ միասին մենք կհաղթահարենք այս արհավիրքը»,- ասել է Յովիչը:

Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ