Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ռեալն» այսօր հյուրընկալվելու է «Աթլետիկոյին». հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:15-ին:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին մադրիդյան դերբիի համար հայտավորել է 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Տիբո Կուրտուա, Ալտուբե:
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո, Ռեգիլոն:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Ասենսիո, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Մարիանո, Բենզեմա, Բեյլ, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:
Հավելենք, որ այս խաղից առաջ «Աթլետիկոն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռեալը» 42 միավորով երրորդն է:
Հաղորդում է armsport.am-ը։