fbpx
Սպորտ

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն թիմի հետ չի մեկնի Կանադա

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն այսօր հարգելի պատճառով թիմի հետ չի մեկնի Կանադա, որտեղ ակումբը մարզական հավաքներ է անցկացնելու:

Ֆուտբոլիստը դեռ անորոշ ժամանակով կմնա Իսպանիայում։ Բանը նրանում է, որ իսպանացի ֆուտբոլիստի կինը մոտ ժամանակներս երեխա է ունենալու։ Երեխայի լույս աշխարհ գալուց հետո նոր Իսկոն կմիանա թիմին: Նշենք, որ Իսկոն այն քիչ ֆուտբոլիստներից է, որոնք չեն լինի թիմի հետ հենց առաջին օրվանից։

Ակումբի հավաքներին ավելի ուշ կմիանան Ամերիկայի Գավաթի խաղարկության մասնակիցներ Ֆեդերիկո Վալվերդեն, Էդեր Միլիտաոն և Կազեմիրոն, ինչպես նաև Խեսուս Վալյեխոն և Դանի Սեբալյոսը, որոնք հանդես են եկել երիտասարդական ԵԱ-ում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ