Սպորտ

Ռեալի եզրային պաշտպանը տեղափոխվեց Անգլիա

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնը տեղափոխվել է «Տոտենհեմ»։

Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Նշվում է, որ Ռեգիլոնի համար լոնդոնյան ակումբը կվճարի 30 միլիոն եվրո, ինչպես նաև «Ռեալը» հետագայում 40-ից 45 միլիոն եվրոյով հնարավորություն կունենա հետ վերադարձնել ֆուտբոլիստին։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանի ու անգլիական ակումբի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ