Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին վնասել է ազդրի մկանը։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Դեռևս հստակ հայտնի չէ, թե որքան բաց կթողնի ֆուտբոլիստը, բայց հստակ է, որ նա բաց է թողնելու «Աթլետիկի», «Գրանադայի» ու «Վիլյառեալի» դեմ խաղերը։ Փետրվարի 15-ին նախատեսված ՊՍԺ-ի հետ հանդիպմանը մասնակցելը դեռ հարցական է։