Ռեալի զայրացած երկրպագուները՝ Զիդանին ճաղատ Արսեն Վենգեր են անվանել

Հրապարակող՝

Zidane

Ամենադիտվածներ

«Եթե դու դեռևս առողջ բանականություն ունես, նոր աշխատանք փնտրիր քեզ համար»:

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սոցցանցերում զայրույթի ու դժգոհության ալիք են բարձրացրել ՊՍԺ-ից 0-3 հաշվով պարտություն կրելուց հետո.

«Զիդանը պարզապես խաբեբա է և Մադրիդում հաջողության է հասել միայն Ռոնալդուի շնորհիվ»,- գրել է  Ռեալի երկրպագուներից մեկը:

«Մենք 500 միլիոն եվրո ծախսեցինք, սակայն թիմը այսպիսի ֆուտբոլ է ցուցադրում»:

«Ռեալի» երկրպագուները սպառնացել են նաև «Զիդան, հեռացիր» խորագրով ակցիա սկսել՝ նրան անվանելով «Ճաղատ Արսեն Վենգեր»:

Հիշեցնենք, որ Զիդանը այս տարվա մարտին է գլխավորել «Արքայական ակումբը»: Մինչ այս նա թիմի գլխավոր մարզչի դերում է եղել նաև 2016-18թթ-ին:

Ամենաթարմ