Ռեալն այլևս չի պայքարում Հալանդի համար․ ինչո՞ւ

Հրապարակող՝

Ռեալն այլևս չի պայքարում Հալանդի համար․ ինչո՞ւ

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալը» այլևս չի պայքարում Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Այսպիսի որոշման համար մի քանի պատճառ է նշվում։ Նախ՝ «Ռեալը» ցանկանում է կենտրոնանալ Կիլիան Մբապեին ձեռք բերելու վրա։ Հետո՝ Պերեսը չունի հարաբերություններ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ի տարբերություն «Բարսայի» նախագահ Լապորտայի։ Նշվում է նաև, որ Հալանդն ինքը չի ցանկանում Մբապեի հետ նույն թիմում խաղալ։

Բացի սա, մինչ այս լուրեր էին տարածվել նաև, որ Բենզեման սպառնացել է Պերեսին հեռանալ, եթե Հալանդը տեղափոխվի «Ռեալ»։

Այս ամենը հուշում են, որ, այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը առնվազն առաջիկայում չի պայքարի Հալանդի տրանսֆերի համար։

Ամենաթարմ