fbpx
Սպորտ

Ռեալն ինձ ձեռք բերելու 2 ապարդյուն փորձ է արել. Պույոլ

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը ասել է, որ «Ռեալը» երկու անգամ ապարդյուն իրեն ձեռք բերելու փորձ է արել։ Մադրիդյան ակումբը Պույոլին ստանալու փորձերը կատարել է 2001-2002 և 2004-2005 մրցաշրջաններում:

««Ռեալն» այդ ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել էր Կամաչոյին, և նա ցանկանում էր, որ ես ու Ռոնալդինյոն տեղափոխվեինք մադրիդյան թիմ:

Նրանք երկու անգամ փորձել են ստանալ ինձ, բայց ես արդեն աշխարհի լավագույն ակումբում էի՝ «Բարսելոնայում», ես ուզում էի տիտղոսներ նվաճել հենց կատալոնական ակումբում», – ասել է Պույոլը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշենք, որ ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի ամբողջ ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ