fbpx
Սպորտ
18:20 14/01/2020

Ռեալն ավելի շատ է վաստակել Սուպերգավաթում, քան մնացած ակումբները միասին վերցրած

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցելու համար ավելի շատ գումար է աշխատել, քան մնացած 3 մասնակիցների վաստակածները միասին վերցրած։

Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալին» մասնակցության համար վճարվել է 6 միլիոն եվրո, իսկ ընդհանուր եկամուտները խաղարկությունից կազմել է 12 միլիոն եվրո։

Նշվում է նաև, որ «Բարսելոնան» մասնակցության համար ստացել է 6 միլիոն, «Ատլետիկոն»՝ 4 միլիոն, իսկ «Վալենսիան»՝ 1,7 միլիոն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթը նվաճեց «Ռեալը»՝ եզրափակչում հաղթելով «Ատլետիկոյին», որը կիսաեզրափակչում հաղթանակի էր հասել «Բարսայի» նկատմամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ