fbpx
Սպորտ
00:56 13/01/2020

Իսպանիայի Սուպեր գավաթ․ Ռեալն ու Ատլետիկոն հաղթողին որոշեցին 11-մետրանոցներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց հետ մրցեցին «Ռեալն» ու «Ատլետիկոն»։

Հանդիպման հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: Նշենք, որ լրացուցիչ ժամանակի վերջնամասում Ֆեդերիկո Վալվերդեն վերջին հույսի խախտում կատարեց Մորատայի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից։ Թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոցներով։

Այստեղ ուժեղ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները և հաղթեցին 4-1 հաշվով։

Արդյունքում՝ գավաթը բաժին հասավ «Արքայական» ակումբին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ