fbpx
Սպորտ

Ռեալն ու ՊՍԺ-ն անցան փլեյ-օֆֆ․ Բրյուգեն պայքարը կշարունակի ԵԼ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 2019/2020 խաղարկության խմբային փուլն ավարտվեց։ A խմբում վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին «Բրյուգե»-«Ռեալ Մադրիդ», ինչպես նաև «ՊՍԺ»-«Գալաթասարայ» թիմերը։

«Արքայական» ակումբը Բելգիայում կարողացավ 3:1 հաշվով հաղթանակ տանել «Բրյուգե»-ի նկատմամբ։ Զինեդին Զիդանի թիմի գոլերը հեղինակեցին Ռոդրիգոն, Վինիսիուսը և Լուկա Մոդրիչը։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Հանս Վանակենը։

«ՊՍԺ»-ն տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը։ Աչքի ընկան Մաուրո Իկարդին, Պաբլո Սարաբիան, Նեյմարը, Կիլիան Մբապեն և Էդինսոն Կավանին։

https://www.youtube.com/watch?v=mrTkw_KV5UE

A խմբից փլեյ-օֆֆ փուլ են դուրս գալիս ՊՍԺ-ն ու «Ռեալը», իսկ «Բրյուգեն» պայքարը կշարունակի ԵԼ-ում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ