fbpx
Սպորտ

Ռեալում բոլորին նույն ձևով չեն վերաբերվում. Գարեթ Բեյլ

«Մադրիդի» Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Գարեթ Բեյլի շուրջ եկող քննադատությունների և Մադրիդի «Ռեալում» կարգուկանոն հաստատելու մասին։

Վերջերս Գարեթ Բեյլը ասել էր, որ թիմում պետք է աջակցեն այն ֆուտբոլիստներին, ովքեր ծանր իրավիճակում են գտնվում, և Զիդանը արձագանքել է այդ հայտարարությանը։

«Ես հասկանում եմ, որ թիմում բոլորին նույն ձևով չեն վերաբերվում։ Ես դրան այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, ինչքան էլ, որ դա հանապատասխանի իրականությանը»,- ասել էր Բեյլը։

Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Զինեդին Զիդանը պատասխանել էր այդ հայտարարությանը։

«Մենք բոլորս պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ անում ենք, լինի դա ճիշտ, թե սխալ։ Մենք բոլորս այստեղ ենք մեկ նպատակի համար». ասել է Զիդանը։

Ֆրանսիացին խոսել է նաև Բեյլի ներկայիս իրավիճակի մասին, այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը մնաց ակումբում և վերադարձավ մեկնարկային կազմում։

«Ես միշտ նշել եմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է և լավ որակներ ունի։ Բոլորն էլ տեղյակ էին այն իրավիճակից, որը ստեղծվել էր այս ամառվա ընթացքում։ Բայց այժմ նա մեզ հետ է, և ես ուրախ եմ դրա համար։ Ուրախ են նաև երկրպագուները, ակումբը և Բեյլը։ Մենք միայն պետք է առաջ նայենք ու հասնենք հաջողությունների»,- իր խոսքն ամփոփել է Զիդանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ