fbpx
Սպորտ

«Ռեալում» բոլորը պաշտում են Զիդանին․ Մարսելո

Մարսելոն խոսել է  Զինեդին Զիդանի  մասին.

«Ես շատ գոհ եմ, որ Զիդանը վերադարձել է թիմ: «Ռեալում» բոլորը նրան պաշտում էին, ոչ միայն ես: Միլիոն անգամ ասել եմ, որ նրա համար ամեն ինչ կանեմ:

Ամբողջ Մադրիդն էր ուրախ նրան նորից տեսնել «Ռեալի» ղեկին:

Այն, որ նա հիանալի խաղացող է եղել, մեզ շատ է օգնում: Նա գիտի, թե ինչ է կատարվում մեզանից յուրաքանչյուր գլխում: Եթե ֆուտբոլիստն անհաջող խաղ է անցկացրել, նա գիտի, թե ինչպես խոսել նրա հետ: Սա մարզչի հետ հարաբերություններն ավելի է հեշտացնում:

Հարցը միայն այն չէ, որ Զիդանը ֆուտբոլիստ է եղել: Նա լավագույնն է եղել իր ժամանակներում: Նա անհավանական ֆուտբոլիստ է եղել, ու որպես մարզիչ էլ շատ կարճ ժամանակում հաջողության է հասել»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ