Սպորտ
11:20 20/12/2019

Էլ-կլասիկո․ Ռեալում ցանկանում են լսել Էրնանդեսի ու VAR-ի պատասխանատուի խոսակցությունները

Մադրիդի «Ռեալը» դժգոհ է մնացել Էլ-կլասիկոյում մրցավարության գործողություններից։

El Chiringuito-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը դիմել է Իսպանական արքայական ֆուտբոլային ֆեդերացիա (RFEF), որպեսզի ավելի մանրամասն ինֆորմացիա ստանա հանդիպման գլխավոր մրցավար Ալեսանդրո Էրնանդեսի որոշումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ «Ռեալում» ցանկանում են լսել Էրնանդեսի ու խաղում VAR-ի համար պատասխանատու Ռիկարդո Բենգոէչեայի խոսակցությունը, որոնք վերաբերվում են ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ կապված դրվագներին։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ մրցավարը կարող էր երկու 11-մետրանոց նշանակել իրենց օգտին՝ Վարանի հետ խախտումների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ