Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Բրահիմ Դիասը այս մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «արքայական» ակումբի կազմում։ Բայց փաստացի Դիասը դեռևս չի ընդգրկվել Զիդանի կազմած հայտացուցակում։
Սկզբում իսպանացի ֆուտբոլիստը ապաքինվում էր մկանային վնասվածքից, հետո երբ վերականգնվեց, պարզ դարձավ, որ իր դիրքի համար շատ ֆուտբոլիստներ են պայքարում։ Նույնիսկ Մարկո Ասենսիոյի երկարաժամկետ վնասվածքը չի օգնել Դիասին հայտացուցակում հայտնվել։
Այս իրավիճակը իրականում կանխատեսելի է իսպանացի ֆուտբոլիստի համար, քանի որ ակումբը հստակ դիրքորոշում ունի նրան խաղաժամանակ տրամադրելու վերաբերյալ։ «Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լավ կարծիք ունի Դիասի մասին, բայց նաև կարծում է, որ վերջինս շատ երիտասարդ է, և ստվերվում է այնպիսի ֆուտբոլիստների կողմից, ինչպիսիք են ՝Էդեն Ազարը, Լուկաս Վասկեզը, Վինիսիուսը, Գարեթ Բեյլը։
Սա է պատճառը, որ «Ռեալ»-ը խորհուրդ է տալիս երիտասարդ խաղացողին ընդունել բազմաթիվ առաջարկներից մեկը և վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ։ Այնպես չէ, որ «արքայական» ակումբը չի վստահում Դիասին, պարզապես Իսպանական գրանդը կարծում է՝ այսպես նա ավելի լավ հնարավորություն կունենա զարգանալու։
Ակումբի կարծիքով ՝ մեկ կամ երկու մրցաշրջան վարձակալությամբ հանդես գալով ՝ Դիասը ավելի բարձր մակարդակի փորձ ձեռք կբերի։ Այս մասին հաղորդում է AS-ն։
Սակայն Բրահիմը այլ կարծիք ունի։ Նա որդեգրել է այն դիրքորոշումը, որն ուներ նաև «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես գալու ժամանակ. նա նույնիսկ չի ցանկանում լսել այլ առաջարկներ։
Դիասի կարծիքը կիսում են նաև ֆուտբոլիստի հայրն ու գործակալը ՝ Սուֆիելը։
«Կարծում եմ ՝Բրահիմը, պետք է մնա այս կարգավիճակում, մրցաշրջանը երկար է ու նա դեռ խաղալու հնարավորություն կստանա»,- նշել է ֆուտբոլիստի գործակալը։