fbpx
Սպորտ

Ռեալը ցանկանում է հեռացնել Կուրտուային. AS

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան չի վայելում ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի վստահությունը։ Այս մասին հաղորդում է AS-ն:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ բելգիացին կարող է լքել «արքայական» ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշվում է, որ ակումբն արդեն սկսել են փնտրել նրան փոխարինողին:

Ավելի վաղ ասվում էր, որ գալիք ամռանը «սերուցքայիններ»-ի կազմը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի դեմ խաղում Կուրտուան 2 գոլ էր բաց թողել ու փոխարինվել ընդմիջմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ