fbpx
Սպորտ

Ռեալն այլևս չունի այն հավատը․ Զիդանն անկեղծացել է

Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անկեղծացել է ու պատմել, թե ինչու է հեռացել ակումբից։

«Որոշեցի հեռանալ, և ուզում եմ պատշաճ կերպով բացատրել պատճառները: Ես հեռանում եմ, բայց հրաժեշտ չեմ տալիս, չեմ հոգնել մարզչական աշխատանքից:

2018 թվականի մայիսին ես հեռացա, քանի որ 2,5 տարի անց՝ այսքան շատ հաղթանակներ և գավաթներ ունենալով, զգացի, որ թիմը նոր մոտեցման կարիք ունի՝ ամենաբարձր մակարդակի վրա մնալու համար:

Հիմա պատճառներն այլ են: Ես հեռանում եմ, քանի որ զգում եմ, որ ակումբն այլևս չունի այն հավատը, որն ինձ պետք է, և աջակցությունը` միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում ինչ-որ բան կառուցելու համար:

Ես հասկանում եմ ֆուտբոլը և ծանոթ եմ «Ռեալի» նման ակումբի պահանջներին: Գիտեմ, որ երբ չես հաղթում, պետք է հեռանաս», – Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ