fbpx
Սպորտ

«Ռեալը» դեռևս մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին

«Ռեալը» դեռևս մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, չնայած Լա Լիգայում վերջին շրջանում գրանցած անբավարար արդյունքներին:

Cadena Cope-ը գրում է, որ արգենտինացուն կարող են հեռացնել միայն մրցաշրջանի երկրորդ հատվածում բացահայտ ձախողման դեպքում:

«Ռեալը» 2018 թվականի նոյեմբերին է Սոլարիին հաստատել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում. մինչ այդ երկու շաբաթ նա հանդիսանում էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:

Սոլարիի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նրա գլխավորությամբ մադրիդցիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ դեկտեմբերին հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում:

18 տուրից հետո «Ռեալն» իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Բարսելոնային» զիջելով 10 միավորով:

Ընդ որում Սոլարիի օրոք «Ռեալը» Լա Լիգայում դեռևս չի հանդիպել մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերին:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ