fbpx
Սպորտ
10:56 23/01/2020

Ռեալը դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» հանդիպեց «Ունիոնիստաս»-ի հետ։ Ակումբը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում:

«Արքայական» ակումբը կարողացավ հաղթանակ տանել 3:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացել է Բեյլը՝ 18-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը, արդեն 57-րդ րոպեին Մորիլոն հավասարեցրել է այն: 5 րոպե անց տանտերերի ֆուտբոլիստը պատահաբար գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Բրահիմ Դիասը դարձել է «Ռեալ»-ի 3-րդ գոլի հեղինակը:

Այսպիսով՝ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը դուրս է գալիս Արքայական Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ