Մադրիդի «Ռեալը» ամռանը կդիտարկի Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, գրում է AS-ը:
Յովիչը տեղափոխվել է «Այնթրախտ» «Բենֆիկայից» վարձակալական հիմունքներով: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գերմանական ակումբը կգնի 21-ամյա սերբի ամբողջական տրանսֆերը:
Լուկայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Բավարիան»:
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցանկը:
Հաղորդում է armsport.am-ը։
