Անգլիայի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտնվել է նաև Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Այս մասին գրում է Goal.com-ը։
Նշվում է, որ Բելինգեմով հետաքրքրված են շատ խոշոր ակումբներ, բայց «Բորուսիան» ցանկանում է բանակցել հենց «Ռեալի» հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
