fbpx
Սպորտ

Ռեալը հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի 22-ամյա ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Պեդրո Պորոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Սպորտինգում», հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում: Այս մասին հայտնել է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ «բլանկոսները» տպավորված են 22-ամյա պաշտպանի խաղով, որն արդեն 2-րդ մրցաշրջանն է անցկացնում պորտուգալական ակումբի կազմում:

Նշվում է, որ «Ռեալը» կփորձի ձեռք բերել Պորոյին ամռանը, սակայն պայմանագրով «Սպորտինգն» իրավունք ունի ֆուտբոլիստի տրանսֆերն առաջինը իրականացնելու:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ