Սպորտ

Ռեալը լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել հաղթանակի համար. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:

Մարզիչը հայտնել է, որ այս խաղն իրենց համար լինելու է եզրափակիչ:

«Մենք պատրաստվել ենք այս խաղին, որը մեզ համար լինելու է եզրափակիչ: Հասկանում ենք, որ մրցակիցն առաջ է հաշվի մեջ, սակայն անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:

Ամենակարևորը՝ «Ռեալը» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել հաղթանակի համար:

Էդեն Ազարը ևս իրեն լավ է զգում և կարող է խաղադաշտ դուրս գալ»,-ասել է Զիսանը:

Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ