Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Իսպանիա:
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» Տալյաֆիկոյին դիտարկում են որպես Մարսելոյին փոխարինող, որն ամռանը կարող է հեռանալ թիմից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս», որտեղ իրեն ցանկանում է տեսել «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Տալյաֆիկոն «Այաքս» է տեղափոխվել անցած ամառ «Ինդեպենդիենտեից»: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը Հոլանդիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
«Այաքսը» 23 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` երկու միավորով զիջելով ՊՍՎ-ից:
Հաղորդում է armsport.am-ը։