Մադրիդ «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասն այս ձմեռ կարող է լքել ակումբը։
Բանն այն է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալության հանձնել ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ կիսապաշտպանը այս մրցաշրջանում խաղաժամանակ գրեթե չի ստանում։
Հիշեցնենք, որ Դիասը «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»՝ 2019 թվականի հունվարին։
