fbpx
Սպորտ

Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque

Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ «Արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ Այս մասին հաղորդում է El Desmarque հանդեսը։

«Ռեալը» ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Աթլետիկո»-ի վրա։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107 միլիոն ֆունտ։

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անվստահ ֆուտբոլ է շարունակում ցուցադրել։ Ներկա պահին նա առողջական խնդիրներ ունի։ «Գրանադայի» դեմ խաղում թիմի դարպասը պաշտպանելու է Ալֆոնս Արեոլան։

Ավելի վաղ կար տեղեկություն, որ Յան Օբլակի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ