fbpx
Սպորտ

Ռեալը ամբողջ ուժով պայքարելու է Լա Լիգան հաղթելու համար. Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էյբարի» հետ խաղից առաջ կիսվել է Իսպանիայի առաջնության վերաբերյալ իր մտքերով:

Մադրիդյան ակումբը Լա Լիգայի 27 տուրից հետո 2 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:

«Իրավիճակը այնպիսին է, որ մենք երկու միավորով հետ ենք մնում: Մենք առջևում ունենք 11 եզրափակիչ, և ամեն ինչ կփորձենք անել Լա լիգայում հաղթելու համար:

Երբեմն իսպաներեն լավ չեմ արտահայտում մտքերս: Յուրաքանչյուր հանդիպում ինձ համար կարևոր է, սա վերաբերում է նաև ընկերական խաղերին: 

Լա Լիգան ինձ դուր է գալիս. Թիմը պետք է ստաբիլ լավ արդյունքներ ցուցաբերի, որպեիսի հաջողության հասնի Լա Լիգայում: Լա Լիգան ամենաբարդ և երկարատև մրցաշարն է:

Իսպանական ֆուտբոլն այնքան էլ հեշտ չէ, մենք կանգնած ենք ամենաուժեղ մրցակիցների դիմաց, և դա ինձ դուր է գալիս: Երբ կրում ես «Ռեալի» շապիկ, յուրաքանչյուր խաղ կարևոր է դառնում»,- ասաց Զիդանը:

Վաղը ՝ հունիսի 14-ին, «Ռեալը» կխաղա «Էյբարի» հետ: 

Աղբյուրը՝ «Ռեալի» պաշտոնական կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ