«Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է Արքայական ակումբում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ «Ռեալը» շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից:
«Կարծում եմ՝ «Ռեալում» մտածում էին, որ կկարողանան փոխարինել Ռոնալդուին, սակայն նրա մակարդակի ֆուտբոլիստներ ծնվում են 200 տարին 1 անգամ: Արժանին պետք է մատուցել Քարիմ Բենզեմային, որը Ռոնալդուի հեռանալուց հետո կարողացավ իր վրա խաղային պատասխանատվություն վերցնել և թիմը տանել իր ետևից»,-ասել է Ադեբայորն:
Այս մասին տեղեկացնում է AS-ն: