Սպորտ
10:32 16/12/2019

Լա Լիգա. Ռեալը վերջին վայրկյաններին փրկեց խաղը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» սեփական հարկի տալ ընդունեց «Ռեալին»։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 2-րդ կեսի վերջնամասում։ 78-րդ րոպեիին հաջողության հասավ Կարլոս Սոլերը։ Մադրիդցիները կարողացան հավասարեցնել հաշիվը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։ Անկյունային հարվածի իրացումից հետո գլխով հարված կատարեց Տիբո Կուրտուան, բայց «Վալենսիայի» դարպասապահը հետ մղեց, սակայն, ի վերջո, գնդակը հայտնվեց Կարիմ Բենզեմայի մոտ, ով դիպուկ հարվածով «Ռեալի» համար փրկեց խաղը։

Այս պահին «Ռեալն» ունի 35 միավոր ու «Բարսայի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Վալենսիան 27 միավորով 8-րդն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ