Red Eagles ֆան–ակումբն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առաջացած խնդիրները:
Ֆան–ակումբն օրեր առաջ հայտարարել էր, որ ՀՖՖ–ն խոչընդոտում է իրենց գործունեությունը:
Ֆուտբոլի ֆեդերացիան ունի տոմսային նոր քաղաքականությունը: Ըստ դրա` ֆան–ակումբների համար նստատեղերը տրամադրվում են վաճառքի միայն այն դեպքում, եթե ֆան–ակումբները ՀՖՖ–ի հետ կնքում են անվտանգության նորմերի պահպանման և վարքագծի պարտավորագիր՝ համաձայնեցված ՖԻՖԱ–ի և ՈՒԵՖԱ–ի կանոնների և նորմերի հետ:
Red Eagles-ին չեն վաճառվել հանդիպման տոմսեր, քանի որ նրանք հրաժարվել են որևէ պարտավորագիր կնքել ֆեդերացիայի հետ: Պարտավորագրի մեջ կան կետեր, որտեղ նշվում է, որ ֆան–շարժումները պետք է ՀՖՖ–ի հետ համաձայնեցնեն իրենց ակցիաներն ու բանեռները հանդիպումների համար:
Այսօր ասուլիսի ժամանակ նրանք երեք պահանջ են ներկայացրել
– Մելիքբեկյանի հեռացում
– ՀՖՖ գործկոմի բալանսավորում
– Երկրպագուների գծով պատասխանատուն չպետք է լինի որևէ ֆան շարժումից
Պահանջների իրականացման համար Red Eagles-ը սկսելու է գործողություններ:
հաղորդում է armsport.am-ը։