fbpx
Սպորտ

Ռեգիլոնը մեկնաբանել է Ռեալի հետ կայանալիք խաղը

Անկախ նրանից, թե «Ռեալը» ինչ մարզավիճակում է միշտ էլ կարող են դժվարություններ ստեղծել մեզ համար: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը՝ մեկնաբանելով «արքայական» ակումբ-ի դեմ կայանալիք առաջիկա խաղը: Նշենք, որ ֆուտբոլիստը այժմ վարձավճարով խաղում է «Սևիլիա»-ում։

««Ռեալ»-ը մնում է «Ռեալ»: Անկախ նրանից, թե նրանք ինչ մարզավիճակում են, միշտ էլ կարող են դժվարություններ ստեղծել մեզ համար:

Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն: Պետք է չափազանդ ուշադիր լինենք և լավ նախապատրաստվենք խաղին: Կենտրոնացված եմ մեր խաղի վրա և մտածում եմ միայն 3 միավորի մասին»,-ասել է Ռեգիլոնը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Սևիլիա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ