Եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում:
24-ամյա լատերալը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով այդքան հանդիպում է անցկացրել մերսիսայդյան ակումբի կազմում հեղինակավոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը լիվերպուլյան ակումբի սան է։ Նա առաջին թիմում է հանդես գալիս 2016 թվականից։ Ընդհանուր առմամբ, Տրենտը «կարմիրների» կազմում անցկացրել է 147 հանդիպում՝ դառնալով տասը գոլի հեղինակ։
«Լիվերպուլը» երեկ 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ և երկրորդ տեղից դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: