Սպորտ
16:10 24/12/2019

Ռեալը պատրաստ է Իսկոյին վաճառել Չելսիին

Լոնդոնի «Չելսին» կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Նշվում է, որ «Ռեալն» էլ իր հերթին դեմ չէ վաճառել Իսկոյին։ Վերջինիս փոխարեն մադրիդյան ակումբը կարող է գնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին, ով նոր պայմանագիր չի կնքել ներկայիս ակումբի հետ։

Հաղորդվում է նա, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ